2023 թվականի IV եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 15,3 տոկոս, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներից:
2023 թվականի IV եռամսյակում աշխատանքի ընդունվածների թիվն աճել է 74.3 հազարով (8.4 տոկոսով) և հասել 958.4 հազարի, իսկ ինքնազբաղվածների թիվը նվազել է 6.6 հազարով (1.6 տոկոս) և կազմել 413.8 հազար։ Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը նվազել է 0,9 հազարով (0,4 տոկոս) և կազմել 248,6 հազար։
2023 թվականի IV եռամսյակում աշխատուժի մասնակցության մակարդակը (աշխատուժի տեսակարար կշիռը 15 և բարձր տարիքի բնակչության մեջ) նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 1,7 տոկոսային կետով և սահմանվել 54,3 տոկոս, մինչդեռ զբաղվածության մակարդակն աճել է 1.8 տոկոսային կետով և կազմել 46.0 տոկոս։ Քաղաքային տիպի բնակավայրերում աշխատուժի մասնակցության մակարդակն աճել է 1,9 տոկոսային կետով, գյուղական բնակավայրերում՝ 1,2 տոկոսային կետով, իսկ քաղաքատիպ բնակավայրերում զբաղվածության մակարդակն աճել է 1,7 տոկոսային կետով, գյուղական բնակավայրերում՝ 1,8 տոկոսային կետով։
Ըստ Geostat-ի՝ գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում։ 2023 թվականի IV եռամսյակում կանանց մոտ նշված ցուցանիշը նվազել է 0,3 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 1 տոկոսային կետով և կազմում է համապատասխանաբար 13,5 տոկոս և 16,8 տոկոս։
Աշխատուժի մասնակցության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում: 2023 թվականի IV եռամսյակում կանանց մոտ նշված ցուցանիշը կազմել է 44.3 տոկոս, իսկ տղամարդկանց մոտ՝ 65.9 տոկոս։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կանանց շրջանում աշխատուժի մասնակցության մակարդակն աճել է 1,6 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 1,9 տոկոսային կետով։
2023 թվականի IV եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կանանց շրջանում զբաղվածության մակարդակն աճել է 1,5 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 2,2 տոկոսային կետով։