2023 թվականին Վրաստանից արտասահման կատարած այցերի ընթացքում կատարված ծախսերը կազմել են 2 միլիարդ լարի, ինչը 11,5 տոկոսով ավելի է 2022 թվականի համանման ցուցանիշից, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Վրաստանի ռեզիդենտ այցելուների արտասահման կատարած այցելությունների թիվը կազմել է 2,2 մլն, ինչը, 20222 թվականի տվյալներից 32,7 տոկոսով ավելի է: 2023 թվականին այցելությունների 35.4 տոկոսը կատարվել է գնումների նպատակով։ Այցելությունների դասակարգումն ըստ նպատակների հետևյալն է.
- գնումներ՝ 796,3 հազար,
- այցելություններ ընկերներին/հարազատներին՝ 726,3 հազար,
- հանգիստ, ժամանց՝ 316,7 հազար,
- մասնագիտական/տնտեսական գործունեություն՝ 280,8 հազար,
- բուժում՝ 65,1 հազար,
- այլ նպատակ՝ 61,1 հազար:
Տվյալների համաձայն` մեկ այցելության միջին արժեքը 2022 թվականի համեմատ նվազել է 15.9 տոկոսով, իսկ միջին ցուցանիշը կազմել է 906 լար 70 թեթրի։