Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 20-21-ը առաջին արտասահմանյան այցը կկատարի Բրյուսել։
«Փետրվարի 20-21-ը նախատեսվում է իմ այցը Բրյուսել։ Այն վերաբերում է և՛ Եվրամիությանը, և՛ ՆԱՏՕ-ին։ Օրակարգն արդեն սահմանված է. ըստ այդմ, առաջին իմ այցը տեղի կունենա Բրյուսել»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Երեկ՝ փետրվարի 8-ին, Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը։
Կոբախիձեի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի նախաձեռնությամբ ավելի վաղ փորձել էին իմփիչմենթի ենթարկել նրան։ Նա իր որոշումը բացատրել է լայնածավալ աղետի հետևանքների դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ։