Պետությունը գիտեր, որ Ներգեեթիում կյանքը վտանգավոր է: Փրկարարները սողանքի տակից դուրս են բերել 9 մարդու մարմին:
Փետրվարի 7-ին Վրաստանի Խաշուրիի մունիցիպալիտետի Սուրամի քաղաքատիպ ավանում (հանգստավայր է) սողանքի վտանգի պատճառով մոտ 40 ընտանիք տեղափոխվել է անվտանգ տարածք։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան «խորհրդարանին» է ներկայացրել «Օտարերկրյա գործակալների գործառույթներ կատարող ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասին» օրենքը:
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունն անդրադարձել է Թբիլիսիի Հայ Առաքելական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու ներկա վիճակին` հրապարակելով տեսանյութ «Հայկական եկեղեցին, որը կարող է վերանալ» վերնագրով։
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների բյուջետային գործընթացում պետական աուդիտի ծառայությունը մի շարք թերություններ է հայտնաբերել:
Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների բյուջետային գործընթացը թերություններով է իրականացվել:
Արևմտյան Վրաստանում երկաթուղային ուղևորափոխադրումները վերականգնվել են:
Մեր տարածաշրջանում (Հարավային Կովկասում- խմբ.) շատ էական իրողություններ են փոխվել, և դրանցից մեկը Վրաստանի Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալն է, փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) զեկույց է հրապարակել` գնահատելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների վիճակը 2023 թվականին։ Զեկույցի համաձայն՝ անցյալ տարի կառավարությունը որևէ էական քայլ չի ձեռնարկել դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ։