Վրաստանի Իմերեթիի շրջանի Բաղդաթի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն, արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայության հրշեջներն ու փրկարարները շարունակում են ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքները։
Այս պահին 1 հոգի փրկվել է և տեղափոխվել անվտանգ տարածք, իսկ 3 անձի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը Իմերեթիի շրջանի Բաղդաթի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել. հողի տակ է հայտնվել 4 տուն: Սողանքի պատճառն առատ տեղումներն են։