Ցորենի արտադրանքով զբաղվող ֆերմերների ասոցիացիան պահանջում է երկարաձգել ներկրվող ալյուրի ներմուծման հարկը, իսկ ալյուր ներկրող ընկերություններից մի քանիսը կարծում են, այս ամենը միայն ցորեն ներկրողների համար ջերմոցային պայմաններ ստեղծելու նպատակ է հետապնդում։
Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ ալյուր ներկրող Թենգիզ Փացացիան ասել է, որ Վրաստանի կառավարության որոշումը խոչընդոտում է ալյուրի ներկրմանը, ինչը միայն կբարձրացնի գները։
Ընդգծենք՝ խոսքը Վրաստանի կառավարության կողմից 2023 թվականի հունիսի 12-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ը ներկրված ալյուրի վրա ժամանակավոր ներմուծման տուրքի սահմանման մասին է:
Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիան ցանկանում է երկարաձգել ներկրվող ալյուրի ներմուծման հարկը. ըստ նրանց՝ այս քայլը դրական է ազդել տեղական շուկայի վրա։ Ըստ այդմ, նրանք կարծում են, որ որոշումը պետք է շարունակվի։
«Այս որոշումը մեծապես խոչընդոտում է ներմուծմանը։ Սա միայն կթանկացնի գները և ոչ թե էժանացնի…»,- ասել է Փացացիան։