Այսօր՝ մարտի 13-ին, Վրաստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի կայքում է նշվում, երկրաշարժի էպիկենտրոնը Դաբա Ջավայի 11-րդ կիլոմետրի վրա գտնվող Աբանո Գյուղի տարածքն է: Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:25-ին: