Մինչև փետրվարի 6-ը արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է տեղումներ։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Մայրաքաղաք Թբիլիսիում, սակայն, կդիտվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին օրվա երկրորդ կեսից կփչի հյուսիս-արևմտյան ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում մինչև փետրվարի 6-ը սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1, +1 աստիճան։
Արևելյան Վրաստանում մինչև փետրվարի 6-ը առանձին վայրերում սպասվում է ձյուն և հնարավոր է նաև բուք։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 0,5 աստիճան։