Օրեր առաջ Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ութերորդ համագումարում միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։
Հունվարի 29-ին նա հրաժարվեց վարչապետի պաշտոնից, որը զբաղեցնում էր վերջին երեք տարիներին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամին այս մեծ վստահության համար, ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի նախագահ ընտրվելը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցության նախագահ ընտրվելուց հետո։