Թբիլիսիում աղմուկի դետեկտորներ կտեղադրվեն, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Քաղաքապետը նշել է՝ այս նախագծի վրա մայրաքաղաքի քաղաքապետարանն աշխատում է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հետ համատեղ։ Ըստ Կալաձեի՝ ընթացքի մեջ է մայրաքաղաքում այդ դետեկտորների տեղադրման տարածքների որոշումը։
Քաղաքապետը նաև նշել է, որ ավտոմեքենաների արձակած աղմուկի սահմանված նորմերի գերազանցումը` հատկապես երեկոյան ժամերին, խնդիր է, հետևաբար՝ այդ դետեկտորները կհայտնաբերեն խախտումները, իսկ ձայնի սահմանված նորմերը գերազանցող մեքենաները կտուգանվեն։