Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Օփրեթի գյուղում նախատեսվում է խմելու ջրի նոր համակարգ անցկացնել:
Նշված ծրագրի համար Մառնեուլիի քաղաքապետարանը պետական գնումների գործակալության կայքում 350 հազար 027 լարիի մրցույթ է հայտարարել:
Ըստ մրցույթային փաստաթղթի՝ նախատեսվում է 180 մետր խորությամբ խմելու ջրի նոր ջրհոր հորատել, պոմպ տեղադրել, ջուրը հասցնել ջրամբար, ինչպես նաև ջրաչափական հանգույցներ կազմակերպել:
Ջրամատակարարման համակարգի կազմակերպման համար հատկացված գումարն ամբողջությամբ կծախսվի Մառնեուլիի մունիցիպալիտետի բյուջեից։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել փետրվարի 11-ից 16-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է աշխատանքները կատարել պայմանագրի կնքումից հետո 150 օրվա ընթացքում։