2018 թվականի տվյալներով Մառնեուլիի շրջանում, որտեղ կա 83 գյուղ, բնական աղբամանների թիվը հասնում է 86–ի։ Այստեղ աղբամանները տեղադրված են գետերի ափերին կամ բնակչությանը մոտ, և, համապատասխանաբար, վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար։ Մառնեուլիի յուրաքանչյուր գյուղ ունի առնվազն մեկ աղբարկղ։ Այդուհանդերձ շրջանում շարունակում է խնդիր մնալ աղբարկղերի հարցը։ Օրինակ, Դամիա գյուղում, որտեղ 81 ընտանիք է ապրում, բացարձակ ոչ մի աղբարկղ չկա, ինչը ոչ միայն վնաս է հասցնում շրջակա միջավայրին, այլև տեղացիների համար անհարմարություններ է ստեղծում։
Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հունվարին, քաղաքապետարանը ձեռք է բերել ավելի քան 800 աղբարկղ, որոնք մատակարարվել են շրջանի գյուղերին։ Չնայած դրան՝ Դամիայում մինչ այսօր ոչ մի աղբարկղ չկա։ Արդյունքում տեղացիները աղբը նետում են գյուղի տարածքում՝ բնակելի թաղամասին հարող մի վայրում։
Շրջանում շատ ենք հանդիպում ապօրինի/քաոսային աղբավայրերի։ Այսպիսի աղբավայրերը նկարագրվել են GPS ինքնակառավարման կոորդինատներով։
Հաշվի առնելով շրջանի գտնվելու տեղավայրը՝ տարածքը և թափոնների մոտավոր ծավալը՝ Մառնեուլիի շրջանի թափոնների կառավարման 2023-2027 թվականների ռազմավարության փատաթղթի համաձայն, Դամիայում գրանցվել են թափոնների հետևյալ քանակություն՝ ըստ տարբեր տեսակների՝ շինարարական տնտեսություն (25 խմ․), կենցաղային (15խմ․), ամբողջ տեսակի թափոններ (10խմ․)։
Թափոնների կառավարման աշխատանքային խմբի նախաձեռնությամբ շրջանի 1 քաղաքում և 44 գյուղում տեղի բնակչության հետ հարցում է իրականացվել։ Նշված գործընթացը համակարգել են վարչական միավորներում քաղաքապետարանի ներկայացուցիչները, որոնք ինքնակառավարման և տեղական բնակչության արդյունավետ հաղորդակցության ամենամոտ օղակն են հանդիսանում։ Հետազոտության շրջանակում հարցվել է 760 մարդ։ Ստորև ներկայացված են թափոնների կառավարման համակարգի կատարելագործման համար քաղաքացիների ընդգծած առաջնահերթությունները։ Հարցման արդյունքների համաձայն 382 քաղաքացիներ (47%) նշել են, որ իրենց թաղամասում աղբարկղեր չկան, կամ քիչ են։ Հարցվածների 29%-ը ասել է, որ աղբարկղեր կան և լինում է կուտակված աղբի մաքրում։
Խնդիրը խորը ուսումնասիրելու համար զրուցեցինք տեղացիների հետ, ովքեր մեզ տեղեկացրին, որ խնդրի լուծման հարցով մինչ օրս չեն դիմել քաղաքապետարան։
«Չենք դիմել Մառնեուլիի քաղաքապետարանին։ Գյուղի կարևոր խնդիրներից է աղբարկղերի բացակայությունը, քանի որ աղբը թափում են այս ու այն կողմ։ Բնակչության մի մասը ներքևում գտնվող գյուղի՝ Կիրովկայի աղբարկղերն են լցնում»,- ասում է Դամիայի բնակիչներից մեկը։
Պետական գնումների գործակալության կայքում 2022 թվականի ամռանը հայտնվեց աղբարկղերի գնման տենդեր։ Ըստ դրա, Մառնեուլիի քաղաքապետարանը ձեռք է բերել 829 նոր աղբարկղ։ Մրցույթին մասնակցել է «Ինս գրուպ» և «Օրինետի» ընկերությունները։ Հաղթող է ճանաչվել «Օրինետի»–ն , որը քաղաքապետարանին առաջարկել աղբարկղերի գնում 493 225 լարիով։ Նշված գումարը քաղաքապետարանին ամբողջությամբ վճարվել է 2022 թվականի դեկտեմբերին։
Սակայն այս պահին Դամիայում աղբարկղերի տեղադրման ծրագիր չկա։ Ռադիո Մառնեուլիի հետ զրույցում այս հարցի պատասխանատու ընկերության՝ «Սուփթա Մառնեուլի»–ի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախատեսում են աղբարկղեր տեղադրել Ծերեթելիի համայնքում, Թամարիսում, Ալավարում և Դիոկնիսում։
Արդեն 2023 թվականի դեկտեմբեր ամսին կապ հաստատեցինք Դամիայի գյուղապետի Ամիրասլան Ամիրասլանովի հետ, ով ասաց, որ Դամիայում խնդիրը պատրաստվում են լուծել 2024թվականին։
«Անցյալ տարի Դամիան չէր ընդգրկվել գյուղերի ցանկում, իսկ այս տարի նախատեսված է աղբաման ոչ միայն այս գյուղի, այլև Կիրովկայի համար։ Յուրաքանչուր գյուղի համար կնախատեսվի 5-6 աղբարկղ»,- ասաց Ամիրասլանովը։
Ուշագրավ է նաև այն, որ բյուջեի համաձայն, մաքրման և թափոնների կառավարման համար 2,7 միլիոն լարի է առանձնացված։ Բյուջեում նշված է, որ շրջանի առաջնահերթություններից մեկն է շրջակա միջավայրի պահպանումը, որը իր մեջ է ներառում շրջանի մաքրման և մնացորդների հեռացման, կանաչ բույսերի պահպանման, կապիտալ ներդրումներ՝ մաքրության ոլորտում։ Առաջնահերթության շրջանակներում կիրականացվեն թափոնների վերամշակող ձեռնարկության սուբսիդավորում։
Ըստ բյուջեի փաստաթղթի, շրջանին սպասարկում են 35 (54 նորմայով) աղբահանության աշխատակիցներ, ովքեր օրական մաքրում են 170713քմ․ տարածք։ Փաստաթղթում նշվում է նաև, որ չնայած 779 աղբարկղերի տեղադրմանը, շրջանում մինչ այսօր դեռևս կան վայրեր, որոնք չենք մաքրվում համապատասխան տեխնիկայի և աղբարկղերի բացակայության պատճառով, և քաղաքապետարանը նախատեսում է բնակչությանը ամբողջությամբ մատուցել մաքրման ծառայություններ։
«Ալիք Մեդիան» կշարունակի հետևել խնդրին և տեղեկատվություն կտրամադրի այս տարի խնդրի շուրջ իրադարձությունների զարգացման մասին։