Թբիլիսիում բնակարանների վաճառքն աճել է

2023 թվականին կառուցապատողների կողմից բնակարանների վաճառքն աճել է տարեկան 4,2 տոկոսով, ինչը ընդգծում է Թբիլիսիի անշարժ գույքի շուկայում կայուն պահանջարկը։

Ըստ Galt & Taggart խորհրդատվական ընկերության Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի շուկայի 2023 թվականի տվյալներն ամփոփող փաստաթղթի՝ 2023 թվականին ավարտված նախագծերից գրեթե բոլոր բնակարաններն արդեն վաճառվել են, իսկ 2026-2028 թվականներին ավարտվող նախագծերում վաճառվել է ընդհանուր բնակարանների գրեթե կեսը։

2023 թվականին Թբիլիսիում վաճառվել է 39 հազար 949 բնակարան, ինչը տարեկան 7.0 տոկոս նվազում է, և այս նվազումը կապված է 2022 թվականի ռեկորդային բարձր բազայի հետ։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը նշում է, որ բնակարանների վաճառքը դեռ 7,7 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, ապա Galt & Taggart-ի տվյալների համաձայն, գների աճի դինամիկան 2023 թվականին պահպանվել է: Բացի այդ, առաջնային շուկայում բնակարանների գնի տարեկան աճի տեմպերը կրկնակի բարձր են եղել երկրորդային շուկայից:

Զեկույցի հեղինակների խոսքով, Թբիլիսիում վաճառվող բնակարանի նվազագույն գինը ներկայումս կազմում է մինչև մետր քառակուսու համար 900 դոլար, մինչդեռ այս ցուցանիշը 2021 թվականի վերջին կազմել է 600 դոլար:

Կազմակերպությունը նշում է, որ 2023 թվականին Թբիլիսիում վաճառվել է 2,9 միլիարդ դոլար արժողությամբ բնակարան, ինչը տարեկան աճ է 9,9 տոկոսով՝ չնայած կրճատված գործարքներին։ Galt & Taggart-ը նշում է, որ այս աճը հիմնականում պայմանավորված է ավելի բարձր շուկայական գներով: