Հունվարի 26-27-ին Թբիլիսիում անցկացվում է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի շրջանակներում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան: Վրաստանը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել։ Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է մեկ միլիարդ դոլարի:
Հունվարի 26-ին Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի շենքում, որտեղ այժմ գործում է Կովկասյան համալսարանը, հոգևոր դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում կայացավ:
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին՝ մեկնաբանելով Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հրապարակած «Արևելյան գործընկերության ինդեքսը», նշել է, որ միայն կարող է կոչ անել Վրաստանի իշխանություններին` արագացնել աշխատանքները բարեփոխումների ուղղությամբ։
Թոշակային տարիքի հասած պրակտիկոս ուսուցիչների մի մասը, որ կրթության և գիտության (ԿԳ) նախարարի որոշմամբ` դրամական փոխհատուցման դիմաց լքել էր համակարգը, վերադարձել է դպրոցներ:
2027 թվականից, բացի միասնական ազգային քննություններից, դիմորդները բուհ ընդունվելու համար հնարավոր է նաև պետական քննություն հանձնեն։
Ռուսաստանում վրացական սփյուռքի ղեկավար Դավիթ Ցեցխլաձեն պատրաստվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Ռուսաստան հրավիրել։
«Վրացական երկաթուղին», ուղևորահոսքի ավելացման պատճառով, Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ հունվարի 27-ին և 28-ին լրացուցիչ ուղևորափոխադրումներ կիրականացնի: