Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետում Վրացագիտության կենտրոն կբացվի:
ԵՊՀ-ի տարածած հաղորդագրության համաձայն, 2024 թվականի փետվարի 1-2-ը Վրաստանի կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ԵՊՀ։
«Սույն թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 11:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա Վրացագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ՀՀ ԿԳՄՍ նախարարը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: