2024 թվականի մարտի 1-ից Վրաստանի պահպանվող տարածքներ մուտքի տոմսերի արժեքը կբաձրանա, հայտնում է Պահպանվող տարածքների գործակալությունը։
Գների բարձրացումը գործակալությունում բացատրում են իրենց գործունեության արդյունավետության բարձրացմամբ։ Հայտարարության մեջ կարդում ենք, որ մինչև 6 տարեկան երեխաները պահպանվող տարածքներ մուտք կգործեն անվճար, իսկ 6-18 տարեկանների մուտքի արժեքը կպահպանվի՝ 5 լարի 50 թեթրի:
Պահպանվող տարածքների մուտքի տոմսերի գները հետևյալ կերպ են բարձրացել.
Մարտվիլիի կիրճ
- Վրաստանի քաղաքացիներ՝ 10,35 լարիի փոխարեն 12 լարի,
- Օտարերկրյա քաղաքացիներ՝ 17,25 լարիի փոխարեն 20 լարի,
- Նավով զբոսանք՝ 15 լարիի փոխարեն 20 լարի:
Օկացեի կիրճ
- Վրաստանի քաղաքացիներ՝ 9,20 լարիի փոխարեն 12 լարի,
- Օտարերկրյա քաղաքացիներ՝ 17,25 լարիի փոխարեն 20 լարի,
Օկացեի (Կինչխա) ջրվեժ
- Վրաստանի քաղաքացիներ՝ 10,35 լարիի փոխարեն 12 լարի,
- Օտարերկրյա քաղաքացիներ՝ 17,25 լարիի փոխարեն 20 լարի:
Պրոմեթեի քարանձավ
- Վրաստանի քաղաքացիներ՝ 11,50 լարիի փոխարեն 12 լարի,
- Նավով զբոսանք՝ 11,50 լարիի փոխարեն 13 լարի,
- Օտարերկրյա քաղաքացիներ՝ 23 լարիի փոխարեն 25 լարի,
- Նավով զբոսանք՝ 17,25 լարիի փոխարեն 20 լարի:
Սաթափլիա
- Վրաստանի քաղաքացիներ՝ 8 լարիի փոխարեն 10 լարի,
- Օտարերկրյա քաղաքացիներ՝ 17,25 լարիի փոխարեն 20 լարի:
Նավենեխևիի քարանձավ
- Վրաստանի քաղաքացիները՝ մնում է անփոփոխ՝ 8 լարի,
- Օտարերկրյա քաղաքացիներ՝ 11,50 լարիի փոխարեն 12 լարի: