Վրաստանի քաղաքացին 14 տարին լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում պարտավոր է էլեկտրոնային անձը հաստատող (ID քարտ) փաստաթուղթ ստանալ: Այս մասին մանրամասն տեղեկություն է հրապարակված Արդարադատության տան կայքում։
Օրինական ներկայացուցչի ցանկության դեպքում հնարավոր է Վրաստանի քաղաքացու ID քարտ ձեռք բերել նաև մինչև 14 տարեկան անձանց համար։ Նշենք, որ ID քարտի սյունակում սեփականատերը, սկսած 9 տարեկանից, պետք է կատարի անձնական ստորագրություն այն տեսքով, որն օգտագործում է գործնականում։
«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և որքան արժե ID քարտ ձեռք բերելը: ID քարտ ստանալու համար շահագրգիռ անձը պետք է դիմի.
- Արդարադատության տան ցանկացած մասնաճյուղ,
- Պետական ծառայությունների զարգացման գործակալության ցանկացած տարածքային գրասենյակ,
- Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ արտերկրում։
ID քարտ ստանալու համար վճարը.
- 10-րդ աշխատանքային օրը՝ 60 լարի,
- 5-րդ աշխատանքային օրը՝ 80 լարի,
- 3-րդ աշխատանքային օրը՝ 100 լարի,
- 24 ժամում՝ 120 լարի,
- նույն օրը՝ 150 լարի։
ID քարտի վճարը զեղչվում կամ ամբողջությամբ ազատվում են վճարից.
- սոցիալապես անապահով ընտանիքի անդամներ, որոնց վարկանիշային միավորը չի գերազանցում 70001-ը,
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ՝ ամբողջությամբ,
- Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում հաշմանդամություն ունեցող Վրաստանի քաղաքացիները,
- Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ Վրաստանի քաղաքացիություն ստացած անձինք և այլն: