Թբիլիսիում արցախահայության իրավունքների պաշտպանության պահանջով ցույց կանցկացվի:
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոն, հանրային մեծ հետաքրքրության և կոռուպցիայի բարձր ռիսկի պատճառով, նախատեսում է ստուգել նաև Վրաստանի խորհրդարանի (Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված) հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի հայտարարագրերը:
Փետրվարի 12-ից Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանում կմեկնարկեն «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցությունները:
Վրաստանում 2023 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) բարձրացել է 2,9 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 12,8 տոկոս։
Թբիլիսիի Կեկելիձեի փողոցի բնակարաններից մեկի մոտ այսօր՝ հունվարի 23-ին, բողոքի ակցիա է ընթանում. ոստիկանությունը վտարել է Խատիաշվիլիների ընտանիքին։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մտադրություն չունի գնելու Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը։
2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչ օրս Վրաստանի 4 խոշոր քաղաքներում արտանետումների ստանդարտներին չհամապատասխանելու համար տուգանվել է 3243 իրավախախտ:
Վրաստանի կառավարության որոշմամբ, Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցի շենքը կապամոնտաժվի, և նոր կլինիկա կկառուցվի:
Վրաստանի դատախազությունը Կախեթիում 13-ամյա անչափահաս աղջկան սեռական բռնության ենթարկելու համար մոտ 40 տարեկան մի տղամարդու մեղադրանք է առաջադրել: