Փետրվարի 12-ից Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանում կմեկնարկեն «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցությունները, հայտնում է Մառնեուլիի մունիցիպալիտետի ֆեյսբուքյան էջը:
«Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2024 թվականին կենտրոնական բյուջեից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի: Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի:
«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը՝ ըստ գյուղերի, ամիս-ամսաթվի, ժամի, հանդիպման վայրերի և գյուղին հատկացված գումարի չափի:
- Դամիա՝ փետրվարի 16-ին, ժամը 14:00, Դամիայի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
- Շահումյան՝ փետրվարի 16-ին, ժամը 11։00, Շահումյանի թիվ 1 հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 20 հազար լարի։
- Կարմիրգյուղ՝ փետրվարի 19-ին, ժամը 11։00, Կարմիրգյուղի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի:
- Խոժոռնի՝ փետրվարի 23-ին, ժամը 11։00, Խոժոռնիի հանրային դպրոցի հարևանությամբ։ Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
- Բրդաձոր՝ փետրվարի 23-ին, ժամը 11։00, Խոժոռնիի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Գյուլիբաղ՝ փետրվարի 23-ին, ժամը 12։00, Գյուլիբաղի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
- Ծոփ՝ փետրվարի 23-ին, ժամը 13։00, Ծոփի հանրային դպրոցի հարևանությամբ։ Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
- Աղքյորփի՝ փետրվարի 16-ին, ժամը 13։00, Աղքյորփիի միջոցառումների տան հարևանությամբ։ Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
- Չանախչի՝ փետրվարի 16-ին, ժամը 12։00, Չանախչի գյուղի կենտրոնում: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
- Օփրեթ և Խոխմել՝ փետրվարի 16-ին, ժամը 15։00, Օփրեթ գյուղի աղբյուրի մոտ։ Յուրաքանչյուր գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Ծերաքվի՝ փետրվարի 26-ին, ժամը 12։00, Ծերաքվիի մշակույթի տանը: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
- Սիոնի՝ փետրվարի 26-ին, ժամը 13։00, Սիոնիի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։ Մյուս գյուղերի մասին՝ այստեղ:
Գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում, տեղի բնակչության որոշմամբ, տարբեր գյուղերում հնարավոր է իրականացնել հետևյալ ծրագրերը.
- խմելու ջրի համակարգեր (ներառյալ` ջրատարներ, գլխամասային կառույցներ, մաքրման օբյեկտներ, հորեր և այլն),
- ոռոգման համակարգեր,
- ջրահեռացման համակարգեր,
- ամբարտակային աշխատանքներ,
- ճանապարհներ և ճամփեզրի սպասասրահներ, ինչպես նաև մայթեր և այլ ճանապարհային ենթակառուցվածքներ,
- կամուրջներ, ցանցեր, հետիոտնային կամուրջներ, անցումներ,
- ցերեկային լուսավորություն,
- դպրոցներին հարակից տարածքների բարեկարգում,
- նախադպրոցական հաստատություններ և համապատասխան գույքագրում,
- ամբուլատոր շենքեր,
- գերեզմանատների ցանկապատում և բարեկարգում,
- սպորտային ենթակառուցվածքներ, խաղադաշտերի գույքագրում,
- հրապարակներ, այդ թվում՝ մանկական հրապարակներ՝ համապատասխան գույքագրմամբ, ինչպես նաև հանգստի վայրեր և սանհանգույցներ՝ համապատասխան գույքագրմամբ,
- ջրաղացների և համապատասխան գույքագրման վերականգնում,
- մինի ՀԷԿ-երի համապատասխան վերականգնում,
- ըստ աշխարհագրական օբյեկտների անվանումների և հասցեների՝ համապատասխան ցուցանակների, ինչպես նաև՝ զբոսաշրջային վայրեր մատնանշող ցուցանակների տեղադրում: