Վրաստանի դատախազությունը Կախեթիում 13-ամյա անչափահաս աղջկան սեռական բռնության ենթարկելու համար մոտ 40 տարեկան մի տղամարդու մեղադրանք է առաջադրել: Դատախազության մամուլի ծառայությունից radiotavisupleba.ge-ին փոխանցել են, որ մեղադրանքը դատախազը ներկայացրել է տղամարդու փաստաբանին։
Տղամարդը մեղադրվում է հանգուցյալ կնոջ եղբոր երեխայի նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար։
«ՆԳՆ-ի իրականացրած հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 18-ին Կախեթիի մունիցիպալիտետներից մեկում՝ ֆերմայի տարածքում, մեղադրյալը բռնաբարել է 13-ամյա անչափահասին։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի ենթակետով, որը նախատեսում է պատիժ՝ 15-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում»,- հայտնել են դատախազությունից։
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ բռնարարը սառը զենքով վիրավորել է նաև բռնության ենթարկված անչափահասի հորեղբորը և հանձնվել ոստիկանությանը։
Գործով նախաքննական նիստը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը 12:00-ին։