Անցած տարվա վերջին երեք ամսվա տվյալներով՝ Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված է 316 անձ, որոնցից ամենաշատը՝ 61-ը, Իրանի, 50-ը՝ Թուրքիայի, 31-ը՝ Ուկրաինայի, 29-ը՝ Պակիստանի, 16-ը՝ Եգիպտոսի և 16-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրական տվյալներով՝ ապաստան հայցողների թվում կան նաև Բելառուսի, Բանգլադեշի, Հայաստանի և Աֆղանստանի քաղաքացիներ։
Անցած տարվա վերջին եռամսյակում (հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) ապաստան հայցողներից կարգավիճակ է տրվել օտարերկրյա 38 անձանց, որոնց մեծ մասն Ուկրաինայի քաղաքացի է։
ՆԳՆ-ի վիճակագրության համաձայն՝ տվյալ ժամանակահատվածում օտարերկրյա 115 քաղաքացու հայցը մերժվել է։ Նրանց մեծ մասը` 36-ը, Իրանից է, 18-ը՝ Թուրքիայից, 13-ը՝ Լիբանանից։