Մինչև վերականգնողական աշխատանքների ավարտը Ծերեթելի պողոտային հատվող փողոցների երթևեկությունն աստիճանաբար կսահմանափակվի։ Այս մասին տեղեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը՝ նշելով, որ Ծերեթելի պողոտայում շինաշխատանքները կավարտվեն հունվարի վերջին։
«Դիդուբե թաղամասի Ակակի Ծերեթելի պողոտայում ինտենսիվ վերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Այս պահին ճանապարհային աշխատանքների վերջին փուլն է, ինչի պատճառով պողոտայի՝ «Դինամո Արենայի» հարակից տարածքից մինչև Շոթա Շալիկաշվիլիի կամուրջ, հատվող փողոցներով երթևեկությունն աստիճանաբար կսահմանափակվի։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Ծերեթելի պողոտայի վերականգնումը սկսվել է 2023 թվականի ապրիլի 19-ին, իսկ ապրիլի 20-ին Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին հայտարարել էր, որ մայրաքաղաքի բանուկ պողոտաներից մեկի վերականգնումը պետք է ավարտվի 2024 թվականի հունվարին։ Նույնը ապրիլի 24-ին ասել էր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։