ԿԳՆ մեդալների հանձնումը մեկնարկել է․ զրույց մեդալակիրների հետ

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն ամեն տարի պարգևատրում է լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին ոսկե կամ արծաթե մեդալներով։ 2022 թվականի շրջանավարտների մեդալները Վրաստանի շատ մունիցիպալիտետներում արդեն հանձնվել են։ Առաջին հերթին հիմնականում մեդալները հանձնվում են մայրաքաղաք Թբիլիսիի դպրոցների աշակերտներին։

Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի շրջանավարտ, այժմ արդեն Թբիլիսիի պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողուհի Աննա Թորոսյանը, որ ոսկե մեդալով է ավարտել դպրոցը, նշում է՝ սա իր առաջին փոքր, բայց մեծ հաջողությունն է, դպրոցական տարիների աշխատասիրության արդյունքն ու լավագույն հուշը:

Նշենք, որ խրախուսական ծրագիրը գործում է 2009 թվականից և հաշվի են առնվում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների գնահատականները։ Աշակերտը ստանում է ոսկե մեդալ, եթե տարեկան գնահատականը (միջին թվաբանական)՝ առանց կլորացնելու (X-XII դասարաններում) 10 է։ Աշակերտը ստանում է արծաթե մեդալ, եթե՝ տարեկան գնահատականը 9,8 և ավելի է։

Աշակերտը չի ստանում ոսկե կամ արծաթե մեդալ, եթե ուսումնական ծրագիրը հաղթահարել է էքստեռնատի ձևով։