Վրաստանում տրանսպորտային միջոցի գրանցման արժեքը

Տրանսպորտային միջոցի գրանցման արժեքը Վրաստանում սկսվում է 145 լարիից և հասնում մինչև 200 լարիի. սա այն դեպքում, եթե սովորական համարանիշ է, իսկ այլ՝ հատուկ համարանիշի դեպքում գինը բարձրանում է։

«Ալիք Մեդիա»-ն, ըստ Վրաստանի պետական ​​ծառայությունների գործակալության կայքում առկա տեղեկատվության, ներկայացնում է, թե որքան արժեն Վրաստանում մեքենաների վերագրանցումը, հին պետհամարանիշը նորով փոխարինումը, ժառանգության դեպքում՝ մեքենայի վերագրանցումը:

Հին համարանիշը նորով փոխարինելու վճարը կազմում է 180 լարի։

Տրանսպորտային միջոցի գրանցման, ինչպես նաև՝ վերագրանցման վճարը կազմում է 200 լարի, որը ներառում է տրանսպորտային միջոցի տեխզննման վճարը (20 լարի), համարանիշի վճարը (80):

Տրանսպորտային միջոցի ժառանգման դեպքում սպասարկման վճարը կազմում է 120 լարի, որը ներառում է տրանսպորտային միջոցի գրանցման վկայականը և տեխզննման վճարը։