Անցած տարի՝ 2023 թվականին, Վրաստանում վարորդական իրավունք է ստացել 27 հազար 277 մարդ, որոնց թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա առաջին եռամսյակում Վրաստանում վարորդական վկայական է տրվել 5746 քաղաքացու, երկրորդ եռամսյակում՝ 7299 քաղաքացու, երրորդում՝ 7420 քաղաքացու, իսկ տարեվերջի երեք ամսվա ընթացքում՝ 6812 քաղաքացու։
Անցած տարի վարորդական իրավունք ստացողների թվում կան 99 Ռուսաստանի, 40 Հնդկաստանի, 18 Ուկրաինայի և 31 Ադրբեջանի քաղաքացիներ։