Մատրոնայի սրբապատկերը, որի վրա պատկերված էր Իոսիֆ Ստալինը, այլևս Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում (Սամեբա) չէ: Նույն տեղում այժմ պատին կախված է Մատրոնայի մեկ այլ պատկերակ:
Հայտնի չէ, թե ով է սրբապատկերը դուրս բերել եկեղեցուց, ինչպես նաև՝ այն կվերադառնա՞ Սուրբ Երրորդություն տաճար, թե՝ ոչ:
Ի դեպ, երեկ՝ հունվարի 10-ին, ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի «Ալտ-Ինֆո»-ի անդամները հավաքվել էին քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեի տան դիմաց: «Ալտ-Ինֆո»-ի անդամները բողոքում են Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարում Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ լցնելու դեմ, որտեղ պատկերված է նաև խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը։
Հունվարի 9-ին Փերաձեն սոցցանցում տեսանյութ է տարածել, որում երևում է, որ Իոսիֆ Ստալինին պատկերող սրբապատկերին ներկ է լցված: ՆԳՆ-ն երեկ հետաքննություն է սկսել ներկ լցնելու փաստի առթիվ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով` մանր խուլիգանություն։
Մինչ այդ սոցցանցերում հունվարի 7-ին պատկերակի մասին ֆոտո և վիդեո նյութեր էին տարածվել. սարկավագ Իլիա Ճիղլաձեն գրել էր, որ Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարում պատկերված Սուրբ Մատրոնայի սրբապատկերի հետ Իոսիֆ Ստալինն է պատկերված: