2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրամական փոխանցումների (տրանսֆերտների) ծավալը նվազել է 42.4 տոկոսով։ Այս տվյալները հրապարակել է Վրաստանի Ազգային բանկը։
Դեկտեմբերին այլ երկրներից Վրաստան է փոխանցվել 308,3 մլն դոլար (828,1 մլն լարի)։ Դրամական փոխանցումների նվազման միտում է նկատվում 2022 թվականի դեկտեմբերից, երբ Վրաստան է փոխանցվել 535,3 մլն դոլար։ 2023 թվականին ընդհանուր առմամբ փոխանցվել է 4094,7 մլն լարի։
Տոկոսային արտահայտությամբ ամենամեծ նվազումը Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներն են։ Չնայած 78 տոկոս նվազմանը՝ Վրաստանում տրանսֆերտների առնվազն 22,9 տոկոսը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, 14,98 տոկոսը՝ ԱՄՆ-ից, 2,60 տոկոսը՝ Թուրքիայից, 1,36 տոկոսը՝ Ադրբեջանից, 0,50 տոկոսը՝ Հայաստանից և այլն:
Ի դեպ, վերոնշյալ բոլոր երկրներից (բացի ԱՄՆ-ից) դրամական փոխանցումների ծավալը նվազել է:
2023 թվականի դեկտեմբերին Վրաստանից արտերկիր է փոխանցվել 34 մլն դոլար (91,4 մլն լարի), ինչը 0,6 տոկոսով ավելի է 2022 թվականի դեկտեմբերի համանման ցուցանիշից (33,8 մլն դոլար)։