Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին իր տարեկան զեկույցը կներկայացնի փետրվարի 6-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Ինչպես գիտեք, խորհրդարանի կանոնակարգով, այդ թվում՝ վերջին փոփոխությամբ, սահմանված է, որ նախագահի զեկույցը պետք է լինի գարնանային նստաշրջանի առաջին նիստում։ Մնացած դեպքերում դա պետք է համաձայնեցվի խորհրդարանի նախագահի հետ։ Նախագահը համաձայնել է, որ ներկայանա առաջին հանդիպմանը, և, համապատասխանաբար, նրա տարեկան զեկույցը կլինի փետրվարի 6-ին»,- ասել է Պապուաշվիլին։
Նշենք, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն, նախագահն իրավունք ունի դիմելու ժողովրդին։ Այդ օրը լիագումար նիստում այլ հարցեր քննարկել չի թույլատրվում։ Վրաստանի նախագահի ելույթից հետո ելույթ կունենան խմբակցությունների ղեկավարները` ամենափոքրից ամենամեծը:
Խմբակցության ղեկավարի ելույթի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն։ Ելույթներից հետո Վրաստանի նախագահը լիազորված է հանդես գալ եզրափակիչ խոսքով։