Տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ կունենա Վրաստանը

Համաշխարհային բանկը թարմացրել է համաշխարհային տնտեսական աճի ակնկալիքները, ըստ որի՝ տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը Վրաստանում է սպասվում:

Բանկի գնահատականներով՝ այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 4,8 տոկոսով։ Ըստ այդմ՝ այս ցուցանիշը 0,7 տոկոսային կետով պակաս է Համաշխարհային բանկի սահմանած Վրաստանի 2023 թվականի տնտեսական 6,5 տոկոս աճից:

Աճի ակնկալվող դանդաղումը կապված է մի քանի գործոնների հետ, այդ թվում՝ միգրացիոն տնտեսական խթանման կրճատման։ Հատկանշական է, որ 2021-2022 թվականներին Վրաստանն ունեցել է երկնիշ տնտեսական աճ՝ 10,5 տոկոս և 10,4 տոկոս, իսկ 2023 թվականին աճի տեմպերը նվազել են մինչև 6,5 տոկոս, ինչը պայմանավորված է դրանց շրջանում բարձր բազային էֆեկտով։ Տնտեսական աճի կանխատեսմամբ՝ Վրաստանն առաջ է տարածաշրջանի հետխորհրդային երկրներից:

Տարածաշրջանի երկրների համար Համաշխարհային բանկի 2024 թվականի աճի կանխատեսումը բաշխված է հետևյալ կերպ.

  • Վրաստան՝ 4,8 տոկոս աճ,
  • Հայաստան՝ 4,7 տոկոս աճ,
  • Ադրբեջան՝ 2,4 տոկոս աճ,
  • Թուրքիա՝ 3,1 տոկոս աճ,
  • Ուկրաինա՝ 3,2 տոկոս աճ,
  • Ռուսաստանի Դաշնություն՝ 1,3 տոկոս աճ:

Հատկանշական է, որ Վրաստանի կառավարությունը 2024 թվականին երկրում ակնկալում է 5,2 տոկոս տնտեսական աճ, հետևաբար՝ այս ցուցանիշով նախատեսված է նաև ընթացիկ տարվա բյուջեն։ Այսինքն՝ Վրաստանի կառավարության կանխատեսումն առավել լավատեսական է Համաշխարհային բանկի սպասելիքից։