Վրաստանի Պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանին

Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեպսան Յան Կելլիի հետ:

Նախարարության տեղեկատվությամբ` կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

«ԱՄՆ-ի  դեսանի հետ համագործակցության մի շատ լավ ձևաչափ ենք ստեղծել, որտեղ հնարավորություն է տրվում քննարկել պաշտպանական ոլորտի բարեփոխումներն ու առկա գործընթացները»,-հայտարարել է Իզորիան:

ԱՄՆ դեսպանը նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունները, խոսել գործընկեր երկրին աջակցելու կարևորության մասին:

Թողնել պատասխան