Թբիլիսիի Առաջին դասական գիմնազիայի հարակից տարածքում կենդանիների իրավունքների պաշտպաններն ակցիա են անցկացրել: Ակցիայի մասնակիցները պահանջել են դադարեցնել բռնությունը կենդանիների դեմ և խիստ միջոցներ ձեռնարկել հանցագործների պատժելու համար։
Նրանք պարզել են «Կիրառել Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածը», «Պատժի՛ր հանցագործին», «Շունն էլ մարդ է, վերջ տվեք բռնարարին», «Դադարեցրեք բռնությունը կենդանիների նկատմամբ» մակագրությամբ պաստառներ։
«Այսօրվա մեր հավաքի պատճառը երկրում շան սարսափելի սպանության փաստի դեմ բողոքելն է։ Միաժամանակ ցանկանում ենք մեր հավաքով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը, ինչպես նաև մեր ձայնը հասցնել պատկան մարմիններին ու կառույցներին։ Խնդրում ենք դատախազությանը պատժել նշված անձին օրենքի խստությամբ…»,- interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է ակցիայի կազմակերպիչներից Լևան Լիպարտաշվիլին։
Ի դեպ, ներկաները բողոքել են Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետում քաղաքացու կողմից շան նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածվել էին Մառնեուլիից շան նկատմամբ բռնության կադրեր։ Marneulifm.ge լրատվականի տեղեկություններով, Մառնեուլիի մունիցիպալիտետի Կաչագան գյուղում բնակվող տղամարդը ձերբակալվել է կենդանիների խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մեղադրանքով։