Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում խակ սալորը վաճառվում է աստղաբաշխական գներով: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մայրաքաղաքի առևտրի կենտրոնում մրգի 1 կիլոգրամը արժե 720 ադրբեջանական մանաթ, որը հավասար է 1052 լարիի:
Վրաստանյան «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ` թեև կանաչ սալորը թանկ է, այդուհանդերձ գնորդները բավական շատ են: Նշվում է, որ միրգն այս օրերին հատկապես պահանջարկ է վայելում հղի կանանց շրջանում, նրանց ընտանիքի անդամները ստիպված են լինում ահռելի գումարներով ձեռք բերել մատղաշ սալորը: