Վրաստանի մաքսային անցակետերը ոչ աշխատանքային օրերին կաշխատեն սովորական ռեժիմով, հայտնում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, 2024 թվականի հունվարի 3-ից հունվարի 5-ը տոնական օրերին մաքսազերծման տնտեսական գոտիները, մաքսային անցակետերը, ինչպես նաև մաքսազերծման, ապրանքների մաքսային արժեքի և դասակարգման բաժինները կշարունակեն գործել սովորական ռեժիմով։
«Աշխատանքային ժամերին մատուցվող ծառայությունների համար Վրաստանի կառավարության N96 որոշմամբ սահմանված աշխատանքային գարֆիկները չեն կրկնապատկվի։
2024 թվականի հունվարի 3-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության սպասարկման գործակալության սպասարկման կենտրոնները Վրաստանի ողջ տարածքում չեն աշխատի»,- նշված է հայտարարության մեջ:
Ի դեպ, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունվարի 3-ից հունվարի 5-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել: