Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, Վրաստանը կարող է հակաօդային սպառազինության առումով տարածաշրջանի ամենաուժեղ պետություններից մեկը լինել։
Այս մասին ՊՆ նախարարը հայտարարել է իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
«Վերջին երկու-երեք տարում ստորագրած պայմանագրերի հիման վրա, որոնք աստիճանաբար, և հիմնական մասը կավարտվի 2025 թվականին, մենք կկարողանանք տարածաշրջանում լինել ամենաուժեղ պետություններից մեկը՝ հակաօդային սպառազինության առումով»,- ասել է ՊՆ նախարարը:
Ի դեպ, ավելի վաղ՝ դեկտեմբերի 18-ին, ՊՆ նախարարը հայտարարել էր, որ 2023 թվականին ՊՆ-ն կարևոր գնումների պայմանագրեր է կնքել պաշտպանունակության ամրապնդման առումով։ Նրա խոսքով, երկու տարի հետո, փաստորեն, Թբիլիսիի երկնքի բոլոր երեք էշելոնները լիովին պաշտպանված կլինեն՝ ներառյալ ռազմավարական, ռազմական ու քաղաքացիական օբյեկտները։