Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 26-28-ը Թբիլիսիում անցկացվող դեսպանների համաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ արդեն երեք օր Մկղինվարծվերի լեռան վրա անհետ կորած քաղաքացու են փնտրում։
Դեկտեմբերի 25-ին Թբիլիսիի քաղաքապետարանն առանց մրցույթի Smart Event ՍՊԸ-ի հետ 718 հազար 874 լարիի պայմանագիր է կնքել։ Վերջինս Ամանորի գիշերը պետք է գալա համերգ կազմակերպի մայրաքաղաքում։
Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի խոսքով, ցանկացած գործողություն, որը տեղի է ունենում օկուպացված գոտում, Վրաստանի կառավարության վերահսկողությունից դուրս է, և կառավարությունը դրանց վրա ազդեցության ոչ մի լծակ չունի։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, նշանակություն չունի, թե ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիան որ կողմից կլինի, դաշինքը պարտավոր է գործել։
Մանկապարտեզներում 4 տարեկան երեխաները կսովորեն երթևեկության կանոնները:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ութ դատապարտյալի ներում է շնորհել։