Դեկտեմբերի 25-ին Թբիլիսիի քաղաքապետարանն առանց մրցույթի Smart Event ՍՊԸ-ի հետ 718 հազար 874 լարիի պայմանագիր է կնքել։ Վերջինս Ամանորի գիշերը պետք է գալա համերգ կազմակերպի մայրաքաղաքում։
Ամանորի գիշերը երգելու են Նատո Մետոնիձեն, Ստեֆանեն և Ստեֆանիան, Էկա Մամալաձեն, Նուկրի Կապանաձեն, Էկա Կախիանին, Լիզա Բագրատիոնին, Նատա Քութաթելաձեն, Դաթո Ալադաշվիլին, Նիկա Քոչարովը, Անաստասիա Վասաձեն, Օտո Բազերաշվիլին, Նիկոլոզ Խառատին, Վաչե Ղվինիաշվիլին, Մայա Ջաբուան և այլք։
Նշենք, որ հունվարի 3-ից հունվարի 5-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել, որոշումը կայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Որոշման համաձայն՝ պետական աշխատողները կհանգստանան 9 օր։