Վրաստանի պատրիարքարանում տեղի ունեցած սուրբ Սինոդի նիստից հետո մեկնաբանություններով է հանդես եկել միայն եպիսկոպոս Պետրե Ցաավան։ Վերջինս տեղեկացրել է, որ ազատվել է պատրիարքարանի «Միաբանություն» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից:
Պետրե Ցաավայի պաշտոնաթողությանն արձագանքել են հեռուստատեսության աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ առաջիկայում համատեղ հայտարարություն կտարածեն :
«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ` սուրբ Սինոդի նիստի օրակարգում է եղել նաև վերջերս ձերբակալված հոգևորական Գիորգի Մամալաձեի գործը:
Պատրիարքարանը մոտ օրերս նիստի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կներկայացնի:
Լուսանկարը` kenozisi.ge-ի