Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, կերգի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալցիխեի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա համերգին։ Այս մասին նշված է Ախալցիխեի քաղաքապետարանի հրապարակման մեջ:
Netgazeti.ge լրատվականին տված հարցազրույցում Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի հորդորել է «չխախտել երգչի անմեղության կանխավարկածը»։ Քաղաքապետը չի պատասխանել հարցին՝ ե՞րբ են որոշել Կաբուին հրավիրել ամանորյա միջոցառման՝ ձերբակալությունից առաջ, թե հետո։ Սակայն նշել է, որ երգիչն ինքն է ցանկություն հայտնել մասնակցել համերգին, իսկ քաղաքապետարանը նրան չի վճարելու:
Ի դեպ, քննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 25-ին Թբիլիսիում ավտոմեքենայով տեղափոխվելու ժամանակ Կախա Աբուաշվիլին իր հետ եղած կնոջ՝ Թ.Ա.-ի ոտքին և ձեռքին մի քանի անգամ դանակի բացված շեղբով հարվածներ է հասցրել: Ըստ տեղեկության՝ Աբուաշվիլին մեքենայում ունեցել է նաև «Ալֆա-պվպ» տեսակի թմրանյութ, ընդհանուր քաշը՝ 1,28 գրամ, որը փաթեթավորված է եղել փակ պոլիէթիլենային տոպրակով:
Աբուաշվիլիին մեղադրվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով,
151 հոդվածի առաջին մասով, 260 հոդվածի առաջին մասով: Կաբուն դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ է արձակվել: