2023 թվականի նոյեմբերին ամսական աշխատավարձ ստացողների թիվը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով, իսկ 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ՝ 4,4 տոկոսով:
Սրա մասին են վկայում PMCG հետազոտական կենտրոնի զբաղվածության մասին զեկույցի տվյալները: Աշխատավարձի բաշխումն այսպիսին է.
- աշխատողների 17,7 տոկոսը ստանում է ամսական 0-ից մինչև 600 լարի աշխատավարձ, ինչը 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,5 տոկոսային կետով,
- 2400 լարի և ավելի ամսական աշխատավարձ ստացող աշխատողների թիվը նոյեմբերին կազմել է 23,2 տոկոս, ինչը 2022 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 4,7 տոկոսային կետով,
- 9600 լարի և ավելի ամսական աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 2.0 տոկոս, ինչը 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 0.4 տոկոսային կետով: