Վրաստան դեղերի ներմուծումն աճել է 35 տոկոսով։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանը արտերկրից գնել է 502,495 մլն դոլարի դեղորայք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ դեղերի ներկրման ծավալը կազմել է 372,1 մլն դոլար:
2023 թվականի 11 ամսում ներկրվող դեղերի ավելի քան մեկ քառորդը (27 տոկոսը) եղել է Թուրքիայից։ Ավելի կոնկրետ, այս տարի Վրաստանը Թուրքիայից գնել է 136,288 մլն դոլարի դեղորայք։
Դեղորայք ներմուծող երկրների հնգյակում են.
- Թուրքիա՝ 136,288 մլն դոլար,
- Շվեյցարիա՝ 53,099 մլն դոլար,
- Գերմանիա՝ 52,182 մլն դոլար,
- Հունգարիա՝ 36,486 մլն դոլար,
- Ֆրանսիա՝ 28,560 մլն դոլար:
Bpn.ge լրատվականին տված հարցազրույցում դեղագործական ընկերությունների ասոցիացիայի տնօրեն Իրակլի Մարգվելաշվիլին ասել է, որ պետք է էապես նվազեցնել կախվածությունը Թուրքիայից ներկրվող դեղերից:
Ի դեպ, Թուրքիայում 2023 թվականի դեկտեմբերի 25-ից կթանկանան 25 տոկոսով: Մարգվելաշվիլիի խոսքով, դժվար է ասել, թե այս ամենն ինչքանով կանդրադառնա այն դեղերի վրա, որոնք այժմ ներկրվում են Թուրքիայից, քանի որ բազմաթիվ բաղադրիչներ կան հաշվի առնելու՝ կոնկրետ տվյալ դեղորայքը ինչ ծավալով է ներկրվում Վրաստան և այլն:
Հիշեցնենք՝ թուրքական էժան դեղերի ներկրումը Վրաստան սկսվել է այս տարվա հունվարից։ Վրաստանի առողջապահության նախարարության՝ հունիսի 24-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, վրացական դեղատների ցանցերում առկա է Թուրքիայից ներկրված ավելի քան 400 անուն դեղամիջոց, իսկ գները նվազել են 60-80 տոկոսով։