«Վրաստանի հարաբերությունները Չինաստանի հետ պետք է հավասարակշռված լինեն»,- ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
Ըստ նրա՝ Չինաստանը կապված է անվտանգության որոշակի մարտահրավերների հետ, հետևաբար, Վրաստանի հարաբերությունները նրա հետ «պետք է հավասարակշռված լինեն»: Նրա խոսքով, պարզ է, որ «ապրում ենք աշխարհաքաղաքական մրցակցության աշխարհում, իսկ Չինաստանը, որոշ չափով, կարող է լինել գործընկեր, գլոբալ դերակատար, որի հետ կարող ենք շփվել»։
ասում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, ով այցով գտնվում է Թբիլիսիում։
«Բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ Չինաստանը պարտավոր է դիմակայել մարտահրավերներին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կարևոր ենթակառուցվածքին, կախվածությանը, որը բխում է որոշակի ներդրումներից: Սա չի նշանակում, որ դուք չեք կարող գործընկերություն անել Չինաստանի հետ կամ ներդրումներ ստանալ»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Թբիլիսիում գտնվող Կոլոմինան:
Ի դեպ, Վրաստան-Չինաստան հարաբերությունները անսպասելի ակտիվ փուլ մտան օգոստոսին: Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հայտնի դարձավ Ղարիբաշվիլիի Չինաստան կատարած այցի ժամանակ։ Վրաստանի կառավարության տվյալներով, վարչապետ Ղարիբաշվիլին և Չինաստանի նախագահ Սի Ձինպինը պայմանավորվել են ռազմավարական գործընկերության շուրջ։ ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքեց Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությանը՝ հայտարարելով, որ շարունակելու են հետևել հետագա քայլերին։ Պետդեպը նշեց՝ ոչինչ չունեն Վրաստանում այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներդրումների դեմ:
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Վրաստան-Չինաստան ռազմավարական համագործակցության և երկու երկրների միջև կապերի խորացումը շատ նենգ ու վտանգավոր ծրագիր է: Ըստ նրանց՝ գործ ունենք Վրաստանի շահերի վաճառքի հետ: Վերլուծաբանների կարծիքով, չինացիները Վրաստանում ռազմավարական շահեր չունեն, սա նրանց «լիցքավորման» ճանապարհն է: