Թբիլիսիի երկինքը լիովին պաշտպանված կլինի. նախարար

Թբիլիսիի երկինքը երկու տարի անց լիովին պաշտպանված կլինի, իշխանամետ Imedi հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ միջազգային այս կամ այն ​​դերակատարի հետ համագործակցությամբ նախարարության ստացած օգնությունները, պայմանագրերն ու գնումները ավելի ու ավելի կբարձրացնեն երկրի պաշտպանունակությունը։

«Երկու տարի հետո մեր ստորագրած գնումները ստանալու արդյունքում, փաստորեն, մենք լիովին պաշտպանելու ենք Թբիլիսիի երկնքի բոլոր երեք էշելոնները: Այդ թվում՝ ռազմավարական օբյեկտներ, օդանավակայաններ, ռազմակայաններ և այլն։ Վրաստանում նման բան երբեք չի եղել, և մենք հասնելու ենք դրան»,- ասել է Բուրճուլաձեն:

Նախարարը, մասնավորապես, կարևորել է Վրաստանի պաշտպանունակության բարձրացման գործում Եվրամիության դերը և այն տասնյակ հազարավոր, միլիոնավոր եվրոները, որոնք ստացել է Վրաստանը միայն վերջին երկու տարում։