Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստը մեկնարկել է Եվրամիության օրհներգով։
Օրհներգը հնչելուց առաջ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է պատգամավորներին և շնորհակալություն հայտնել «բոլորին, ովքեր անխոնջ աշխատել են»: Ըստ նրա՝ անկախությունից ի վեր Վրաստանի ազգային ջանքերի հիմնական նպատակը եղել է վերադառնալ այնտեղ, որտեղ պատմականորեն եղել է Վրաստանը:
«Մենք՝ վրաց ժողովուրդս, մեր ամբողջ միասնությամբ ու հակասություններով հանդերձ, այս պատմական նվաճման իրական հերոսներն ենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս նվաճմանը, ովքեր անխոնջ աշխատեցին մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու և երկիրը եվրոպական ընտանիք մտցնելու համար։ Շնորհավորում ենք այս օրվա կապակցությամբ: Խնդրում եմ տեր կանգնեք Եվրոպայի օրհներգին»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանում այսօր պարզվել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Խորհրդարանական մեծամասնության անդամների սեղաններին դրված էին Վրաստանի և Եվրամիության դրոշները. ընդդիմության սեղաններին բացակայում էին դրանք:
Խորհրդարանի մամուլի ծառայությունից radiotavisupleba.ge լրատվականին ասել են, որ Վրաստանի և Եվրամիության դրոշները միայն մեծամասնության սեղաններին դնելը «պատգամավորների անհատական որոշումն էր», և խմբակցությունն այդ մասին նրանց տեղեկացրել էր նիստից մի քանի րոպե առաջ։
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել: ԵՄ առաջնորդները որոշել են նաև սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները:
Թբիլիսիի քայլերը ԵՄ անդամակցության ճանապարհին. ինչ պետք արվի