Մետրոյի «Սամգորի» կայարանի մուտքի մոտ ծեփի կտորներն են թափվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տարածքը շրջափակված է հատուկ ժապավենով։
Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունից փոխանցել են, որ տուժածներ չկան։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 08:30-ի սահմաններում։
«Սամգորին» Թբիլիսիի ամենամարդաշատ կայարաններից է։ Այն սպասարկում է ուղևորների մի քանի արվարձաններից, այդ թվում՝ Աֆրիկայից, Օրխևիից:
Մետրոյի կայարանի վերականգնումը սկսվել է 2017 թվականի վերջին և ավարտվել 2018 թվականին։