Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել:
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելիի փողոցի Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջին շրջանցող երթևեկությունը թեթևացնելու նպատակով այլընտրանքային ճանապարհ է բարեկարգվում:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին միացել են Վրաստանի ներկայիս՝ հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնած «Մեր ձայնը Եվրոպային» ստորագրահավաքին:
Եվրախորհրդարանը ձայների 468 կողմ, 99 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Եվրամիության ընդլայնման մասին բանաձևը, 58 պատգամավոր ձեռնպահ է մնացել բանաձևին աջակցելուց։
Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո «Արթնացիր Եվրամիությունում» խորագրով հանրահավաք է նախատեսվում:
Ցերեկը կամ գիշերը տնից կամ որևէ առևտրային հաստատությունից հնչող աղմուկի տուգանքի չափն աճում է:
Վրաստանի մի շարք մարզերի «Իսուզու» մակնիշի 8 մետրանոց 51 նոր ավտոբուս կհատկացվի:
Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը կլինի Ռուսաստանի հաղթանակը, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: