Վրաստանի պատրիարքարանում ընթանում  է Սուրբ Սինոդի նիստը

Մարտի 9-ի վաղ առավոտից վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները հավաքվել են՝  մասնակցելու Սուրբ Սինոդի նիստին։  

Լրատվամիջոցներին չի հաջողվել պարզել, թե ինչ հարցեր են քննարկվելու նիստի ընթացքում:

«Interpressnews» պարբերականը ենթադրում է, որ  ժողովի օրակարգում  վերջերս ձերբակալված հոգևորական Գիորոգի Մամալաձեի հարցն է։  Նախօրեին դատախազությունը հայտարարել է, որ Մամալաձեն ցիանիդը ձեռք է բերել պատրիարքարանի գլխավոր քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիի սպանությունը նախապատրաստելու համար։

Տեղեկացնենք, որ վրաց ուղղափառ եկեղեցին կուտակված խնդիրները քննարկելու համար տարին երկու անգամ է հրավիրում Սուրբ Սինոդի նիստ։ Անցյալ տարի, սակայն, այն չորս անգամ է տեղի ունեցել:

 

Թողնել պատասխան