Վրաստանի մի շարք մարզերի «Իսուզու» մակնիշի 8 մետրանոց 51 նոր ավտոբուս կհատկացվի:
Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ կապալառու ընկերությունը նոր ավտոբուսները բերել է Ռուսթավի քաղաք, որտեղ ժամանել է նաև կառավարության վարչակազմի տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար Լերի Բարնաբիշվիլին։
Ավտոբուսներն ըստ մարզերի բաշխվել են հետևյալ կերպ.
- Մառնեուլի՝ 4 միավոր,
- Դմանիսի՝ 3 միավոր,
- Բորջոմի՝ 6 միավոր,
- Ռուսթավի՝ 20 միավոր,
- Մցխեթա՝ 10 միավոր,
- Բոլնիսի՝ 4 միավոր,
- Թեթրիծկղարո՝ 3 միավոր:
Նշենք, որ 8 մետրանոց ավտոբուսները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին և նախատեսված են 47 ուղևորի համար։ Կառավարության նախագծով 38 մունիցիպալիտետների համար նախատեսվում է ձեռք բերել 154 ավտոբուս։