Ցերեկը կամ գիշերը տնից կամ որևէ առևտրային հաստատությունից հնչող աղմուկի տուգանքի չափն աճում է: Օրենքն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ դեկտեմբերի 14-ից:
Օրենսդրական փոփոխությունները Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոյեմբերի 16-ին: Ըստ օրինագծի՝ աղմուկի սահմանափակումների խախտման համար, նախազգուշացման փոխարեն, քաղաքացին կտուգանվի 150 լարի, առևտրային հիմնարկը` 1500 լարի:
Նույն օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի 500 լարի, առևտրային հիմնարկը՝ 5000 լարի: Երրորդ անգամ խախտելու դեպքում քաղաքացին կտուգանվի 1000 լարի, առևտրային հիմնարկը՝ 10 հազար լարի։