Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշման նախօրեին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ԵՄ նախագահող երկրի՝ Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսին, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին նամակներ է հղել։
2024 թվականին Վրաստանի մայրաքաղաքի ամանորյա կարգախոսը կլինի «Թբիլիսի՝ եվրոպական քաղաք»։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018 թվականից մինչև 2023 թվականի նոյեմբերը բացառիկ հիմունքներով Վրաստանի քաղաքացիություն է ստացել 11 հազար 270 մարդ:
Վերջին 21 ամսում Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 24 հազար 386 քաղաքացի:
Այն դպրոցներում, որտեղ մի քանի ամիս տևած մրցույթից հետո նոր տնօրեններ չեն ընտրվել, նորից մրցույթ կհայտարարվի:
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շարունակում է հանդիպումները Վրաստանի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: