Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018 թվականից մինչև 2023 թվականի նոյեմբերը բացառիկ հիմունքներով Վրաստանի քաղաքացիություն է ստացել 11 հազար 270 մարդ: Այս մասին հայտնել են Վրաստանի արդարադատության նախարարությունից։
Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու ամենաշատ դեպքերը գրանցվել են 2018 թվականին՝ 3348, իսկ ամենաքիչը, 818 մարդ՝ 2020 թվականին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերը Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 10 հազար 513 անձ։ Այս առումով ամենաբարձր ցուցանիշը (3470 դեպք) գրանցվել է 2023 թվականին, իսկ ամենացածրը՝ (680 դեպք) 2020 թվականին։
2018 թվականից մինչև 2023 թվականի նոյեմբերը Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվել է 4745 անձ։ Քաղաքացիությունից հրաժարվելու ամենաշատ դեպքեր (1396) գրանցվել են 2019-ին, իսկ ամենաքիչը՝ (391) այս տարի։